top of page

Բրյուսելյան բանակցություններին ՀՀ-ն մասնակցում էր վախից դրդված․ Թևան Պողոսյան

Nov 20, 2022
1 min read


Փաշինյանը բրյուսելյան բանակացություններին մասնակցում էր վախից դրդված։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։


«Խնդիրն այն չէ, թե ինչի համար են հանդիպում, այլ այն՝ արդյոք մենք ունենք վստահություն, որ հանդիպման գնում ենք ոչ թե վախից դրդված, այլ չվախենալով բանակցել, սակայն, քանի որ ունենք պարտված իշխանություն, մեծ մասամբ բանակցություններին մասնակցում էին վախից դրդված և դա ամենացավալին է»,- ասաց Պողոսյանը։


Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը բոլոր իր հայտարարություններն ասել ու իրականացրել է և չի բացառվում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նա կրկին խոսքից կանցնի գործի։ «Իսկ ինչ ունենք մենք՝ հազարավոր խոստումներ և հերքումներ: Նմանատիպ անվստահություններից ելնելով՝ չի կարելի բացառել Զանգեզուրի թեման։ Քաղաքագետը նշում է, որ մեր մեկ տարվա փորձը մեզ հնարավորություն է տալիս վստահություն չունենալ բանակցությունների նկատմամբ:


Հարցին՝ մեծ հաշվով, ինչ տվեցին մեզ բրյուսելյան բանակցությունները, Թևան Պողոսյանն ընդգծեց․

«Պարզապես հանդիպում էր, էական ոչինչ չտվեց»։


Մերի Գևորգյան

 
 
1/3798
bottom of page