Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ ՌԴ ԱԳՆ խոսնակ
Nov 20, 2022
1 min read

Դա ճիշտ չէ, դա ապատեղեկատվություն է։ Անդրադառնալով ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ից հետ կանչելու մասին մամուլի հրապարակմանը` այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է` թերթին երկու օր ժամանակ է տրվում` հերքում հրապարակելու համար:
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մեր դեսպանը շարունակում է աշխատել և կատարել երկրի ղեկավարության կողմից դրված առաջադրանքները»,- ասել է նա։




















