top of page

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Գազայում զոհվել է շուրջ 32․8 հազար մարդ

Գազայում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր շուրջ 32․8 հազար մարդ է զոհվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ անցած տարվա սեպտեմբերից Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 32 հազար 782-ի, նվազագույնը 72 598 մարդ է տուժել։

Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին 24 ժամում անկլավում 77 մարդ է զոհվել, ևս 108-ը՝ վիրավորվել

Comentários


1/1827
bottom of page