top of page

ՊՆ-ն ճիշտ կանի որոշակի ինտենսիվությամբ հաղորդագրություններ փոխանցի․ Տիգրան Աբրահամյան

Nov 20, 2022
1 min read


Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության և սահմանի արևելյան հատվածում առաջացած լարվածության հաստատումից հետո, սահմանագծից հակասական, տհաճ ու վատ լուրեր են փոխանցվում, ՊՆ-ն ճիշտ կանի որոշակի ինտենսիվությամբ հաղորդագրություններ փոխանցի։


Որքան այդ հաղորդագրությունները օբյեկտիվ և համապարփակ լինեն այնքան լավ, որովհետև տեղեկատվություն թաքցնելը մեր օրերում բավականին բարդ է և դա ոչ միայն խուճապի, այլև բացասական այլ հետևանքների է բերելու։


«Խաղաղության դարաշրջանը» չբացած արդեն փակվեց։ Սրանց իշխանության պայմաններում խաղաղություն երբեք չի լինելու»։



 
 
1/3798
bottom of page