ՀՀ ԶՈՒ թիկունքի պետը փոխվել է. հրամանագրերն ստորագրվել են
Nov 20, 2022
1 min read

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր հրամանագրեր է ստորագրել ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխությունների մասին։
Հրամանագրերից մեկով պաշտոնից ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ Ռոմիկ Մարգարյանը։ Մեկ այլ հրամանագրով թիկունքի պետ է նշանակվել Արամ Պողոսյանը։




















