ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստորագրվեց համագործակցության հերթական հուշագիրը
Nov 20, 2022
1 min read

Արթիկ համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանը և «Ազատական» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Հարությունյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Այդ մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Համայնքի ղեկավարի միասնական թեկնածու կառաջադրվի Անանիկ Ոսկանյանը, իսկ համայնքապետի առաջին տեղակալ կառաջադրվի Արտակ Հարությունյանը։




















