top of page

Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները կառավարությունից դրական պատասխան են ակնկալում

Nov 20, 2022
1 min read


Ծովագյուղի ու Սեմյոնովկայի բնակիչները շարունակում են պայքարը` պահանջելով վերանայել համայնքի խոշորացումը. գյուղացիները չեն ուզում Սևանին միանալ։

Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա ու Ծովագյուղ գյուղերի բնակիչներն ի նշան բողոքի փակել էին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհը: Ծովագյուղ համայնքի նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյանը իրավիճակը բնորոշեց որպես քննարկում,նրա խոսքով բնակիչները հավաքվել են իրենց հուզող հարցերով կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու համար։ Ըստ նրա՝ տեղի է ունեցել հանդիպում, որից հետո բնակիչները բացել են ճանապարհը։

«Սպասում ենք լավ արդյունքների, քանի որ Սեմյոնովկա ու Ծովագյուղ համայնքների բնակիչներն ընտրությունների ժամանակ էլ են իրենց խոսքն ասել։ Այս պահին ՀՀ կառավարությունը ճանապարհ է փնտրում օրենքի սահմաններում ինչպես լուծում տա տվյալ հարցին»,- ասում է Վահրամ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Սեմյոնովկայի ու Ծովագյուղի բնակիչները նույն պահանջով չէին մասնակցել նաեւ վերջին ՏԻՄ ընտրություններին։

 
 
1/3798
bottom of page