top of page

Բնակելի տուն է այրվել

Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 21:47-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արմավիր գյուղի 28-րդ փողոցի տներից մեկում։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։


Պարզվել է, որ այրվում է բնակելի տուն (մոտ 200 քմ):


Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։45-ին, մարվել՝ դեկտեմբերի 7-ին, 01:30-ին:


Այրվել են մեկ հարկանի տան (մոտ 200 քմ) տանիքը, 3 սենյակ (մոտ 170 քմ): Կանխվել է մեկ սենյակի և հարակից տների հրդեհի տարածումը:

1/3798
bottom of page