Թուրքիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Nov 20, 2022
1 min read

Չորեքշաբթի Թուրքիայի միջերկրյածովյան ափի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Ալանիա քաղաքից 85 կմ հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 69 կմ խորության վրա։
Ավերածությունների, զոհերի և ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։




















