top of page

Թուրքիայից դրական ազդակներ ստացողները մարդուն հեգնում են Ստամբուլյան ազգանվան համար

Nov 20, 2022
1 min read


Խորհրդարանում խիստ «կառուցողական» քննարկումները շարունակվում են։ Այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն իր ելույթում նշեց, որ իշխանության հայտարարություններից երևում է, թե Հայաստանում ամեն բան լավ է, կյանքն էլ՝ հիասքանչ։


Նրա ելույթը, ինչպես ընդդիմադիր պատգամավորներից ցանկացածի ելույթ, անպատասխան չմնաց։


Հռիփսիմե Ստամբուլյանին «իր տեղը ցույց տալ» փորձեց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը, որը նախ ցույց տվեց, թե «Հայաստան» խմբակցության պատգամավորի անուն-ազգանունը չի հիշում, ապա, իբր մի կերպ մտաբերելով, փորձեց արձագանքել՝ աելով․ «տիկին Ստամբուլյան․․․, Ստամբո՞ւլ, լավ է, ոչ մի բան»։


Վարդանյանի այս համարձակ, և թերևս ՔՊ-ականների համար խիստ սրամիտ արտահայտությունն արժանացավ ՔՊ-ականների ծիծաղին։ Իշխանության ներկայացուցիչների նման հայտարարությունները, հեգնանքն ու «խիստ սրամիտ» երևալու փորձերը նորություն չեն, մինչև անգամ Փաշինյանն է այս «շնորհով» առանձնանում, բայց և այնպես, արդյոք արդարացվա՞ծ է այն, որ Թուրքիայից դրական ազդակներ ստացող թիմի ներկայացուցիչը մարդուն հեգնում է ազգանվան համար։


Չնայած, այս խորհրդարանում ամեն ինչ էլ արդարացված է։


Նարե Գևորգյան

 
 
1/3798
bottom of page