top of page

Ուսուցչին մեղադրանք է առաջադրվել՝ Փաշինյանի, նրա ընտանիքի հասցեին բռնության կոչեր անելու համար

Nov 20, 2022
1 min read


Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցչին մեղադրանք է առաջադրվել դասաժամին աշակերտների ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։


Նշենք, որ ուսուցիչը համաձայն չի եղել Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։


Պատմության ուսուցիչը հայտարարել է, որ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:


Նշենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, գործը վարույթ է ընդունել։ Առաջին նիստը կկայանա նոյեմբերի 24-ին։

 
 
1/3798
bottom of page