Այսօր մարտերի ընթացքում անմահացած 18-ամյա հերոսը՝ Վահե Մանասերյանը (լուսանկարներ)
Nov 20, 2022
1 min read

Նկարներում Վահե Մանասերյանն է, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական հարձակմանը դիմակայելիս հերոսացած 18-ամյա պատանին։


Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։
Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։




















