top of page

Վալերիյ Օսիպյանի եղբոր տղան կասկածվում է 33-ամյա կնոջ BMW-ն հափշտակելու և վաճառելու համար

Nov 20, 2022
1 min read

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում հայտնաբերվել է թալանված BMW մակնիշի ավտոմեքենա, գրում է shamshyan.com-ը։

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք է դիմել Արարատի մարզի բնակչուհի, 33-ամյա Սեդա Ս.-ն և հայտնել, որ այս տարվա ապրիլի 16-ին 2 երիտասարդ վաճառելու նպատակով Նուբարաշեն վարչական շրջանի 11 փողոցից իրենից վերցրել են իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, սակայն այն հետ չեն վերադարձրել և ինքը ունի կասկածներ, որ ավտոմեքենան նրանք վաճառել են այլ անձի՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով իր ավտոմեքենան:


Ոստիկաննները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են նրանց ինքնությունը:

Նրանք են՝ Նուբարաշենի բնակիչներ 29-ամյա Սեդրակ Օսիպյանն ու 43-ամյա Պարույր Արշակյանը: Ոստիկանները հսկայածավալ գործողությունների արդյունքում նշված BMW-ն հայտնաբերել են Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հասցեներից մեկում գտնվող ավտոպահեստամասերի խանութի դիմացից:

Այն քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ աղբյուրի՝ Ս. Օսիպյանը ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի եղբոր որդին է:


Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են նաև միջոցառումներ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ:

1/3798
bottom of page