top of page

Վարոս Սիմոնյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների և տեղեկատվական հարցերով նախարար

Nov 20, 2022
1 min read

Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար): Այդ մասին հայտնել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ, ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան։


«Այսօրվանից աշխատանքի է անցել կոլեգիայի նոր անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը: Նրա նշանակման մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ Հայաստանի առաջարկության հիման վրա»,- ասել է Մալկինան:


1/3798
bottom of page