Վայոց ձորի մարզպետը որոշել է կրկին պարգևատրել աշխատակիցներին
Nov 20, 2022
1 min read

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով հաստատված ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2021 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետարանի աշխատակիցներին պարգևատրել»:




















