top of page

Վերին Շորժայում հակառակորդի կրակոցների հետևանքով վիճակը խուճապային է․ համայնքի ղեկավար

Nov 20, 2022
1 min read


Վերին Շորժայում բնակչության շրջանում անհանգիստ վիճակ է, տրամադրությունը՝ խուճապային։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը։ «Կրակոցները տևել են մոտ մեկ ժամ, բարեբախտաբար կրակոցների հետևանքով տուժածներ և վնասներ չկան»,- ասաց Երանոսյանը՝ հավելելով, որ այս պահին վիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցներ չեն լսվում։

 
 
1/3798
bottom of page