top of page

Ողբերգական դեպք՝ Երևանում. որդին հայտնաբերել է հոր դին, կողքին՝ զենք

Nov 20, 2022
1 min read


Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանւթյան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկին հարակից այգում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 81-ամյա Գ. Մ-ն նշված այգում ինքնասպանություն է գործել «ՏՈԶ» տեսակի ինքնաշեն զենքի միջոցով։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

 
 
1/3798
bottom of page