Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. սառույցի շերտի տակ հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դին
Nov 20, 2022
1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 16։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղի վարչական տարածքում՝ փոսի մեջ, դի կա։
Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները Սոթք գյուղին հարակից տարածքում՝ 4 մետր շառավղով, 5 մետր խորությամբ ջրով լցված փոսում հայտնաբերել և այնտեղից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ՝ 26-ամյա Արման Ա-ի դին՝ ջրահեղձ վիճակում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում




















