top of page

Ողբերգական դեպք Հովտաշենում. հայտնաբերվել է տղամարդու դի

Nov 20, 2022
1 min read


Արարատի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:


ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Հովտաշեն գյուղի «Հրազդան» գլխամասային ջրանցքի հանգույցի մեջ դի կա։


Տեղեկությունը ոստիկանությունից փոխանցվել է ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն։


Փրկարարները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ կարողացան ջրանցքից դուրս բերել տղամարդու դին։


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած։

1/3798
bottom of page