top of page

Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, ի պատասխան Բրյուսելում վերջերս անցկացված Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության եռակողմ հանդիպմանն առնչվող հարցին, ընդգծել է Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար տարածաշրջանային համագործակցության կարևորությունը։

Ըստ Mehr գործակալության՝ Քանանին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում կարծում են, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ։

«Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և տնտեսական զարգացման գործում արդյունավետ դեր են խաղում տնտեսական համագործակցության ամրապնդումը և կապերի ընդլայնումը»,- նշել է նա: Խոսնակը հավելել է, որ այս առումով անհրաժեշտ է օգտագործել տարածաշրջանային կառույցների ներուժը, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական մեխանիզմը վեճերի խաղաղ լուծում համար ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը և փոխշահավետության վրա հիմնված համագործակցությունը:

1/2102
bottom of page