Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում
Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 11:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Կիրակոսյանի վարած Kia Forte մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 55-ամյա Արմեն Վարդանյանի վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:




















