Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ կա 4 վիրավոր
Nov 20, 2022
1 min read

Հունվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհւի 4-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Brabus Y 777 H 777 RUS և Mercedes C-180 մակնիշի 36 VM 444 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Brabus-ը կոտրել է գազատար խողովակի երկաթե հենասյունը, իսկ Mercedes-ի վրայից պոկվել է գազաբալոնը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:




















