Խոշոր հրդեհ. բնակարանում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի
Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ:
Հրշեջները մարել են նշված շենքի 4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդհեը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին հայտնաբերել են կնոջ դի:




















