Խոշոր հրդեհ Դսեղում․ մեկնել է երեք մարտական հաշվարկ
Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 7-ին` ժամը 21:26-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 23։41-ին, մարվել՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 00։34-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի (200 քմ) փայտե կառուցատարրերը (մոտ 110 քմ) և ներսում կուտակած մոտ 20 տ անասնակեր։




















