top of page

Խոշոր հրդեհ Երևանում. դիահերձարանի մոտ կայանված մեքենայում հրդեհ է բռնկվել

Nov 20, 2022
1 min read

Երեւանում, հունվարի 4-ին, ավտոմեքենայի հրդեհ է տեղի ունեցել. Ժամը 23:05-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերացի փողոցում՝ դիահերձարանի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ օպերատիվորեն կժամանեին ԱԻՆ հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաների մեջ տեղադրված կրակմարիչով (օгнетушитель) կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները հանգցրել են կրակը:


Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ վարորդ Լուսինե Ա.-ն Renault Kangoo մակնիշի ավտոմեքենան կայանել է թույլատրելի հատվածում:




 
 
1/3798
bottom of page