Խոշոր հրդեհ Եղվարդում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Nov 20, 2022
1 min read

Հունվարի 23-ին՝ ժամը 23:56-ին, Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների 5/13 հասցեում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։




















