top of page

Թբիլիսյան և Եղվարդի խճուղիները միացնող նոր ճանապարհն էական բեռնաթափելու է Քանաքեռ Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանները. Փոխքաղաքապետ

Apr 5, 2024
1 min read

Երևանի փոխքաղաքապետ  Լևոն Հովհաննիսյանը ԱԺ-ում տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը և Ասիական զարգացման բանկը ակտիվ քննարկում են երկու նոր ճանապարհների կառուման հարցը։  

Նա հիշեցրեց, որ Մոնթե Մելքոնյան փողոցը նույնպես Ասիական բանկի հետ համագործակցելով է կառուցվել և շարունակությունը՝ մինչև Արշակունյաց պողոտա, նույնպես Ասիական բանկի հետ են իրականացնելու։

«Այս ճանապարհը էական բեռնաթափելու է Երևանը։ Արդեն բանկի հետ ունենք պայմանավորվածություն՝ Թբիլիսյան խճուղին և Եղվարդի խճուղին միացնող ճանապարհն է, ինչը էական բեռնաթափելու է Քանաքեռ Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանները, և այլ վարչական շրջանները։ Այստեղ նոր կամրջի շինարարության մասին է խոսքը գնում՝ Հրազդան գետի վրա»,-ասաց նա։

1/3798
bottom of page