top of page

Զոհված զինծառայողի մայրերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Nov 20, 2022
1 min read


Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի մայրը՝ տիկին Նաիրան ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Միացե՛ք, մի՛ լռեք։ Մենք մեղավոր ենք մեր անտարբերությամբ և հարմարվելով։


Ես՝ Արցախյան 44֊օրյա պատերազմի անմահ հերոս Աբգար Նազարյանի մայր Նաիրա Նազարյանը, պահանջում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության աթոռը զավթած, ստահակՆիկոլ Փաշինյանի հրաժարականը:


Նրա կառավարման տարիներին Հայաստանը միայն պարտվել է, նվաստացվել է և զոհել է իր երիտասարդ սերնդին: Նա ասում է,որ եթե ժողովուրդը որոշի ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ։


Եկեք «գնդակահարե՛նք» ներսի տականքին, որպեսզի վաղը Եռաբլուրը և Հայաստանի պանթեոնները չհանձնի թուրքին»։


Այս կոչին միացել և շարոնակում են միանալ Արցախյան 44֊օրյա պատերազմի անմահ հերոսների ծնողները։ Նրանց թվում է Մելանյան Արոյանը՝ Ազիզ Աղաջանյանի մայրը, Ելիզավետա Բուդաղյանը՝ Արման Օհանջանյանի մայրը։



1/3798
bottom of page