Եղբորս վրա 3 կրակոց է եղել, բազմաթիվ կապտուկներ. զոհված պայմանագրայինի եղբայր․ «NEWS.am»

Ճամբարակում նոյմեբերի 16-ին մահացած 29-ամյա պայմանագրային զինծառայող Գեւորգ Ավետյանի հարազատները պնդում են, որ Գեւորգին դաժանաբար ծեծել ու սպանել են: NEWS.am-ի հետ զրույցում Գևորգի եղբայրը` Գուրգեն Ավետյանը սուտ որակեց ՊՆ հայտարարությունը, թե իր եղբայրը զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով է մահացել:
«Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է, որ զենքի հետ անփույթ վարվելու հետեւանքով է եղբայրս զոհվել, սակայն իր վրա կա 3 կրակոց` մեկը սրտի հատվածում, մյուսը ստամոքսի եւ փորի հատվածում: Իրենք օրերով սոված են թողել, ինքը խոհարարն է եղել, ճաշը եփել է, բայց իր բաժին ճաշը շներին են տվել, ահավոր ծեծել են, բազմաթիվ կապտուկներ է եղել վրան` գլխին, վզին, կողքին, թեւին, մեջքին: Իմ եղբորը սպանել են, ինչպես կարող է ինքը իրեն կրակի, կամ ինքն իրեն ծեծի»,- ասաց եղբայրը:
Գուրգեն Ավետյանը պատմեց, որ դիրքեր բարձրանալուց 2 օր առաջ եղբորը` Գեւորգին, Երեւան հիվանդանոց է բերել աչքերը ստուգելու, այդ ժամանակ եղբայրը խոստովանել է, որ կոնֆլիկտ ունի իր ծառայակիցների հետ, նաեւ ասել է, որ հարթվել է կոնֆլիկտը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։




















