Զորամիավորման հրամանատարությունն այցելել է մարտական հենակետեր
Nov 20, 2022
1 min read

Ամանորի տոնական օրերին ծառայության կազմակերպումը, մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի զգոնությունն ու պատրաստվածությունն ստուգելու նպատակով N զորամիավորման հրամանատարությունն այցելել է մարտական հենակետեր։
Այդ մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից:
Ստուգվել են նաև զինծառայողների կենցաղային պայմանները, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Վերադաս հրամանատարությունը շնորհավորել է զինծառայողներին Ամանորի կապակցությամբ, մաղթել խաղաղ ծառայություն։




















