top of page

Աշխատանքից ազատվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը

Nov 20, 2022
1 min read

Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ՝ Համլետ Բատիկյանն ազատվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Համլետ Բատիկյանին 2021 թվականի դեկտեմբերի 7-ից ազատել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։


Հիշեցնենք, որ Բատիկյանը 2021 թ. օգոստոսի 3-ից եղել է նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավարը, իսկ դեկտեմբերի 1-ից՝ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարը։

 
 
1/3798
bottom of page