top of page

Հայաստանի և Արցախի իշխանությունները հակախաղ չունեն. Տիգրան Աբրահամյան

Nov 20, 2022
1 min read




Շուշիի հարակից հատվածով անցնող Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին, նոյեմբերի 8-ին, ադրբեջանցիների իրականացրած ահաբեկչության արդյունքում 1 զոհ, երեք վիրավոր ունենք։


Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


Գրառման մեջ նա, մասնավորապես, նշել է.

«Երբ ինձ հարցնում են, թե ինչ հետևանքներ կունենա այս վերջին միջադեպը, ապա առաջին բանը, որ մտքովս անցնում է, հիշում եմ հոկտեմբերին 9-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձ զոհվեց։


Իսկ ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։ Եթե ֆիլտրենք աղմուկը, դրան հետևած սահմանային լարվածությունը, ապա տակը միայն մեկ բան է մնում՝ մարդկային դաժան ճակատագիր։


Հայաստանի և Արցախի իշխանությունները հակախաղ չունեն, ավելին՝ դրսևորվում է հանցավոր անգործություն, ինչն անխուսափելիորեն բերելու է նոր միջադեպերի»։




 
 
1/3798
bottom of page