top of page

Հայաստանը միայն կորուստ ու զոհողություններ է ստանում. Տիգրան Աբրահամյան

Nov 20, 2022
1 min read


Պատիվ ունեմ դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էւում գրել է․


«Երբ ասում էի, որ Թուրքիայից «դրական ազդակներ» չի կարող ստացվել, ինչպես Փաշինյանն էր պնդում, իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքեր անիմաստ ջանքեր էին գործադրում համոզելու, որ թուրքերը փոխվել են, արդեն արժե հարաբերություններ կարգավորել։


Երբ Էրդողանն իր խոսքում ուղղակի ու անուղղակի ձևով խոսում էր նախապայմանների դիմաց ՀՀ-ի հետ հարաբերությունների նորմալացման մասին, սրանք իրենց հայտնի կենդանու տեղը դրած պնդում էին՝ դրական ազդակներ կան։


Այսօր արդեն Փաշինյանի ԱԳ նախարարն է հայտարարել, որ իրենք ուզում են կարգավորել թուրքերի հետ հարաբերությունները, բայց Թուրքիան նոր նախապայման է առաջադրել՝ միջանցք։


Բոլորը հասկացել են, թե ովքեր են Հայաստանում իշխանություն զբաղեցնողները և օգտվելով առիթից ով, ինչպես կարողանում է վերցնում է իր հասանելիքը, իսկ դրա դիմաց Հայաստանը միայն կորուստ ու զոհողություններ է ստանում»։




 
 
1/3798
bottom of page