top of page

BANK OF GEORGIA GROUP-Ը 303,6 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԳՆՈՒՄ Է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ»․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 19, 2024
  • 1 min read

ree

«Վրաստանի բանկի» սեփականատեր «Bank of Georgia Group PLC»–ն հայտարարել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Ամերիաբանկի» 100% բաժնետոմսերի գնման մասին։ Այս մասին հաղորդում է «Վրաստանի բանկ» ընկերության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ վրացական կողմը վճարելու է 303,6 մլն դոլար:

«Գործարքի վերջնական ավարտից հետո «Ամերիաբանկը» կշարունակի խմբի կազմում աշխատել գործող մենեջմենտով: Միևնույն ժամանակ ընկերությունը կպահպանի իր սեփական ապրանքանիշը»,– նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այժմ «Ամերիաբանկի» բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»–ը, որում ընդգրկված են «Ameria Group»–ի մի շարք մենեջերներ (12,05%):

2023 թ. տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարին դիրքերը զիջել է Արդշինբանկին:

Ինչ վերաբերում է «Վրաստանի բանկին», ապա նրա ամենամեծ բաժնետերը «Georgia Capital»–ն է, սակայն բաժնետոմսերը պատկանում են այնպիսի ներդրումային կազմակերպությունների, ինչպիսիք են «JP Morgan»-ը, «BlackRock»-ը, «Vanguard»-ը և այլն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տրվել, որ հայաստանյան հեղինակավոր բանկերից եւս մեկը՝ Ամերիաբանկը, փոխում է սեփականատիրոջը: Շուրջ մեկ տարի, եթե ոչ ավելի, բանակցություններ են ընթանում վրացական հայտնի Bank of Georgia-ի հետ։

Գործարքը նախատեսված էր կնքել դեռ դեկտեմբեր-հունվար ամիսներին, սակայն ինչ-որ տեխնիկական նրբություններ դեռ ավարտին չէին հասցվել, եւ, ըստ ամենայնի, մոտ ժամանակներում կհայտարարվի: Ամերիաբանկի բաժնետերերը ներկա պահին հինգն են՝ «Իմաստ Գրուպ» (Սի-Ուայ) (48.87%), սա թերեւս Ռուբեն Վարդանյանի մասնաբաժինն է, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ՝ ՎԶԵԲ (17.73%), ԱԶԲ (13.92%), «Ի-Էս-Փի-Էս Հոլդինգ Լիմիթիդ» (11.98%) եւ «Աֆեյան հիմնադրամ Հայաստանի համար» Ինկ. (7.5%): Մեր տեղեկություններով, իր մասնաբաժինը կպահի միայն ՎԶԵԲ-ը։

Նկատենք նաեւ, որ ըստ տարբեր աղբյուրների` Bank of Georgia-ի բաժնետերերի մեջ Թուրքիայի քաղաքացիներ կան:


1/3160
bottom of page