Viva-ն և «Սորս»-ն ազդարարել են համագործակցության նոր փուլի մասին
- Armen Sukiasyan

- 1 hour ago
- 1 min read

Viva-ի աջակցությամբ «Սորս Տնակ» կենտրոնի սաները կսկսեն ինքնուրույն հաղորդակցվել՝ մտքեր, զգացմունքներ արտահայտել, հարցերի պատասխանել՝ աչքի միջոցով համակարգիչը կառավարելով: Այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցման միջոցներից ամենավերջին տեխնոլոգիան արդեն կենտրոնում է: Մասնագետներն սկսել են կիրառել նոր գործիքը: Ձեռքերի փոխարեն, երեխան կենտրոնացնում է հայացքը, էկրանի վրա ընտրելով բառեր, նախադասություններ կամ պատկերներ, իսկ մկնիկը սեղմելու փոխարեն՝ թարթում է աչքը: Նոր տեխնոլոգիաները երեխաներին թույլ կտան հաղթահարել խոսքի և գրավոր հաղորդակցման սահմանափակումները, շփվել ընտանիքի, հասակակիցների ու մասնագետների հետ և ավելի ակտիվ ներգրավվել առօրյա կյանքում։




















