Ռուբինյանը և Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
- 2 minutes ago
- 1 min read

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու հետագա փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են երկկողմ փոխայցերի իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք կնպաստեն խորհրդարանական երկխոսության ակտիվացմանն ու առկա կապերի ամրապնդմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու դրա հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին։




















