Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան
- 1 hour ago
- 1 min read

«Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում»,- Աժ-ում նոր կառավարչության ծրագիրը ներկայացնելիս՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։
«Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով։ Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժետության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը, ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։
Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող առավել ևս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օրակարգին և խաղաղության օրակարգն այժմ արդեն համապետական օրակարգ է»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ըստ այդ, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանման ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը կառավարության համար առաջնային օրակարգն է։




















