top of page

Էվելինայի ու Անիի նախահարսանեկան խնջույքները, Արմինկայի 53-ամյակը, Ֆլորա Բիչախչյանը՝ «Նոր ալիք 2026»-ում․ Instagram-ը՝ այս շաբաթ

  • 2 hours ago
  • 2 min read

Այս շաբաթը հայ հայտնիների համար լի էր գեղեցիկ առիթներով, անակնկալներով ու տոնական տրամադրությամբ։ Միանգամից երկու հայ բլոգերներ՝ Էվելինա Խանոյանն ու Անի Արզումանյանը, նշել են իրենց նախահարսանեկան արարողությունները, դերասանուհի Աիդա Կարապետյանն ամուսնացել է, իսկ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը Հայաստանը ներկայացնում է «Նոր ալիք 2026» մրցույթում։ Շաբաթն էլ իր ծննդյան տոնական տրամադրությամբ ամփոփել է երգչուհի Արմինկան։

Էվելինա Խանոյանի նուրբ ու գեղեցիկ աղջկական երեկույթը


Էվելինա Խանոյանի աղջկական երեկույթն անցել է նուրբ վարդագույն երանգների ներքո՝ զգեստից մինչև դեկոր։ Բլոգերն Instagram-ում հրապարակած լուսանկարներին կից կիսվել է իր հույզերով՝ գրելով․ «Խենթանում եմ, չեմ հավատում, ոչ մի բանից տեղյակ չեմ եղել, սիրում եմ, աշխարհի ամենալավ ընկերներն ունեմ»։

Դատելով հրապարակված կադրերից՝ Էվելինայի ընկերուհիները իսկապես կարողացել են նրա համար անակնկալ ու շատ գեղեցիկ երեկո կազմակերպել։

Անի Արզումանյանի խենթ երեկոն


Իսկ Անի Արզումանյանի նախահարսանեկան երեկույթն անցել է խենթ ու էներգետիկ տրամադրությամբ։ Բլոգերը Instagram-ի իր էջում մի քանի մասից բաղկացած տեսանյութերի շարք է հրապարակել, որոնցում կարելի է տեսնել ընկերների անակնկալը, ուրախ պարերն ու տոնական տրամադրությունը։

Անակնկալը, անկասկած, ստացված էր։ Անիի արձագանքն էլ ամեն ինչ ասում է․ տեսանյութերին կից նա պարզապես գրել է՝ «Չեմ հավատում»։

Ֆլորա Բիչախչյանը՝ «Նոր ալիք 2026»-ի բեմում


Ռուսաստանաբնակ երգչուհի Ֆլորա Բիչախչյանն այս օրերին Հայաստանը ներկայացնում է «Նոր ալիք 2026» միջազգային մրցույթում։

Մրցույթի շրջանակում երգչուհին կատարել է Օլեգ Գազմանովի «Танцуй, Пока Молодой!» երգը և արժանացել հենց հեղինակի՝ դրական ու բուռն արձագանքին։

Ֆլորայի և մրցույթի Instagram-յան էջերում կարելի է գտնել նաև մրցութային բեքսթեյջից բազմաթիվ այլ տեսանյութեր, որոնք հնարավորություն են տալիս տեսնել՝ ինչ է կատարվում բեմից այն կողմ։

«Նոր ալիք 2026»-ն անցկացվում է Կազանում։ Մրցույթը մեկնարկել է օգոստոսի 20-ին և կտևի մինչև օգոստոսի 26-ը։

Արմինկան դարձավ 53 տարեկան


Իսկ օգոստոսի 22-ին ծննդյան 53-ամյակն է նշել երգչուհի Արմինկան։ Տոնական օրվա առթիվ նա սոցիալական ցանցերում հրապարակել է անկեղծ ու հուզիչ գրառում՝ անդրադառնալով անցած տարիներին, կյանքի կարևոր մարդկանց ու ձեռքբերումներին։

«Ձեր Արմինկան մեծացավ մեկ տարով։ Եվս մեկ պտույտ Արեգակի շուրջ…»՝ գրել է երգչուհին՝ հավելելով, որ տարիները պարզապես թվեր չեն, այլ ապրած պահեր, սիրելի մարդիկ, ձեռքբերումներ ու դասեր, կորուստներ ու նոր մեկնարկ։

«Եվ որքան առաջ եմ գնում, այնքան ավելի եմ հասկանում, որ ամենամեծ երջանկությունը հենց կյանքն է՝ սիրելը, զգալը, գնահատելն ու շնորհակալ լինելն այն ամենի համար, ինչ ունեմ»,- գրել է նա։

Գրառման վերջում Արմինկան իր նոր տարիքը դիմավորել է հատուկ լավատեսությամբ․ «Եվ հիմա՝ դեպի նոր պտույտ։ Նոր երազանքներով, նոր ուժով, սիրով ու երախտագիտությամբ։ Բարի տարեդարձ ինձ։ Բարև, 53»։

 
 
1/3744
bottom of page