Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում, դժվարանում եմ հասկանալ՝ ինչ է նշանակում գոհ կլինեմ. Պեսկովն արձագանքել է Փաշինյանին
- 2 hours ago
- 1 min read

Ռուսաստանը դեռևս որևէ հայտարարություն չի լսել Երևանից՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանըհայտարարելէ. «Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից»։
«Մինչ օրս մենք լսել ենք տարբեր մակարդակների հայ ներկայացուցիչների հայտարարություններ, որոնցում ասվում է, որ այո, անդամակցությունը սառեցված է, բայց Հայաստանը դեռևս դուրս գալու ծրագրեր չունի։ Ամեն դեպքում, մինչև հիմա մենք դա ենք լսել», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում, եթե Հայաստանը կազմակերպության անդամակցության կարիք չունի։
«Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում գոհ կլինեմ, եթե որոշեն հեռացնել։ Եթե Երևանին այլևս անհրաժեշտ չէ անդամակցությունը տարածաշրջանային անվտանգության նման կարևոր կազմակերպությանը, ապա այն ազատ է համապատասխան որոշում կայացնել և դուրս գալ այս կազմակերպությունից», - լրագրողներին ասել է նա։




















