top of page

Պուտինը թռչել է ամենամեծ գերձայնային ինքնաթիռով. երթուղին չի բացահայտվել

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 22, 2024
  • 1 min read

ree

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացել է արդիականացված ՏՈՒ 160Մ ռազմավարական հրթիռակիրի սրահ (ըստ ՆԱՏՕ-ի կոդավորման՝ Blackjack): Թռիչքը կտևի մինչև 40 րոպե, երթուղին չի բացահայտվում, քանի որ ռազմական գաղտնիք է։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Պուտինը ժամանել էր Կազանի Գորբունովի անվան ավիացիոն գործարանի թռիչքուղի։ Թռիչքի համար Պուտինը հագել է հատուկ թռիչքային կոստյում։

Ռուսաստանի ղեկավարը ողջունել է սպասող անձնակազմին, այնուհետև բարձրացել ինքնաթիռ։ՏՈՒ 160Մ-ը ՏՈՒ 160 ինքնաթիռի արդիականացված տարբերակն է: Այն նախագծված է միջուկային և սովորական զենքերով հեռավոր տարածքներում կարևորագույն թիրախներ խոցելու համար: Այն ռազմական ավիացիայի պատմության մեջ ամենամեծ գերձայնային ինքնաթիռն է և աշխարհի ամենածանր մարտական ինքնաթիռը։

1/3160
bottom of page