Խնդիրը սրում են․ Բայրամովը դժգոհել է
- Lida Nalbandyan
- Feb 26, 2024
- 1 min read

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դժգոհել է Շոլցի նախաձեռնած հանդիպումից հետո Ֆրանսիայի ակտիվացումից:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի ակտիվացումը նախաձեռնվող դրական քայլերի ժամանակ ծառայում է խնդրի սրացմանը։
«Շոլցի նախաձեռնած հանդիպումից հետո հիշատակվեց և համաձայնեցվեց խաղաղ գործընթացի զարգացման կարևորությունը։ Բայց դրանից անմիջապես հետո հաջորդեցին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, հետո Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, և նրա սադրիչ հայտարարությունները դրա օրինակն են»,- ասել է նա։




















