70%-ը կողմ է Ռուսաստանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը․ Ուկրաինայում սոցհարցում է անցկացվել
- Lida Nalbandyan
- Feb 21, 2024
- 1 min read

Ուկրաինացիների ավելի քան 70%-ը կողմ է Ռուսաստանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, այդ մասին են վկայում Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները։
«Ուկրաինացիները կողմ են բանակցային
պրոցեսին։ 2022 թվականին դրան կողմ է արտահայտվել հարցվածների 59%-ը, իսկ 2024 թվականի փետրվարին 72%-ը այն կարծիքն է հայտնել, որ պատերազմը դադարեցնելու համար Ուկրաինան պետք է դիվանագիտական ճանապարհ փնտրի»,- նշված է սոցիոլոգիայի ինստիտուտի կայքում, որտեղ հրապարակվել են հարցման արդյունքները։
Սոցհարցումն անցկացվել է 2024 թվականի փետրվարի 5-10-ը։




















