top of page

Փաշինյանն ասում ա՝ Թուրքիան, Ադրբեջանը որպես թշնամի քիչ են, թո՛ղ մի հատ էլ Ռուսաստանը մեզ թշնամի լինի. Հրանտ Բագրատյան


Եթե Հայաստանը շարունակի ՀԱՊԿ-ի գծով առճակատումը Ռուսաստանի հետ, Ռուսաստանն այդ առճակատումը կտեղափոխի տնտեսական դաշտ, որպեսզի այնտեղ Հայաստանին պատժի: Գազը կթանկացնի, ատոմակայանի վառելիքը չի տա, ու ամեն ինչ կկանգնի:  Որովհետև ի՞նչ իմաստ ունի սնել մի երկիր, որը ամենահակառուսականն է աշխարհում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց  «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակտիվությունը պայմանավորված է հակառուսականության հետ: Նա նշեց նաև, որ Հայաստանը դաշնակցական պայմանագիր ունի Ռուսաստանի, այլ ոչ թե Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի հետ: Եվ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի:

«Գնացել ես Ֆրանիսայից մի երկու հատ մեքենա ես բերել, լավ ես արել, պարտադիր պիտի հելնե՞ս, Պուտինին քրֆե՞ս: Էս ո՞ւմ պատվերն ես  կատարում, արևմուտքի թե՞ թուրքերի: Երբ թուրքերը համոզվեն, որ Ռուսաստանը թքած ունի Հայաստանի վրա, այդ ժամանակ կհարձակվեն: Նիկոլ Փաշինյանը դրան է տանում ամեն ինչ: Դե գնա ռուսներին բացատրի, որ Նիկոլն ա այդպիսին, ես այդպիսին չեմ: Փաշինյանն ասում ա՝ Թուրքիան, Ադրբեջանը որպես թշնամի քիչ են, թող մի հատ էլ Ռուսաստանը մեզ թշնամի լինի: Նիկոլը զրկում է մեզ գոյության շանսից»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

 Նա դիմեց հանրահավաքին մասնակցող արցախցիներին, ասելով, որ եթե չեն ցանկանում, որ մյուս հավաքներին արդեն սյունեցիներն էլ այստեղ լինեն, պիտի հասկանան, որ քիչ ժամանակ ունեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հասցրել է չվերադարձի կետի, որին կարող է միայն պատերազմը հաջորդել:

«Որևէ հարցի կպնում ես, առնչվում ես այն խնդրի հետ, որ Փաշինյանը չպիտի լինի: Փաշինյանի չլինելու երկու ձև կա՝ առաջինը, որ մենք իրեն հեռացնում ենք, մյուսն էլ, որ ուրիշ երկիր գտնենք, ասենք՝ գնա՛, վարչապետ աշխատի, վերջապես Հայաստանը հանգիստ թո՛ղ»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

1/2102
bottom of page