top of page

ԱԽ քարտուղարը՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 21, 2024
  • 1 min read

ree

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու փոխվարչապետները հանդիպելու են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։


Նրա խոսքով՝ օրի, ժամի ու տեղի մասով դեռևս հստակություն չկա։


Գրիգորյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանը ստացել է Ադրբեջանի տարբերակը, որը հունվարի 4-ի պատասխանն է։


«Շարունակում ենք աշխատել, կարծում եմ՝ երբ ԱԳ նախարարները հանդիպեն, քննարկելու են խաղաղության պայմանագիրը»,- նշեց նա։


ԱԽ քարտուղարը նշեց, թե դեռ հստակ չէ՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումը կլինի երկկողմ, թե միջոնորդների մասնակցությամբ։

1/3160
bottom of page