top of page

Ազատազրկման վայրից փախուստի դիմելու համար հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

  • Feb 5, 2024
  • 1 min read

Փետրվարի 3-ին, ժամը 4.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տարվել 51-ամյա Գրիգոլի Բ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 1995 թ. մայիսի 28-ից Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի մեղադրանքով (Ազատազրկման վայրից փախուստի դիմելը): Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

1/3527
bottom of page