top of page

Եվրամիության հետ մեր երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում կկարողանանք բացահայտել համագործակցության փոխշահավետ նոր ուղղություններ. Փաշինյանը` Մոլդովայի նախագահին

  • 58 minutes ago
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վարչապետի կայքից:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի Հանրապետության բարեկամ ժողովրդին Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Մեծապես կարևորում ենք ժողովրդավարական ընդհանուր արժեքների և բարեկամության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի նպաստ մեր երկու ժողովուրդների բարօրության:

Հավատացած եմ նաև, որ Եվրոպական միության հետ մեր երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում կկարողանանք բացահայտել համագործակցության փոխշահավետ նոր ուղղություններ:

Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

 
 
1/3751
bottom of page