top of page

ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում, թափանցիկ ու ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք հայտնում. Նիկոլ Փաշինյան

  • 1 hour ago
  • 1 min read

ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում, թափանցիկ ու ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք հայտնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ կապված ԵՄ անդամակցությանը, ռուսական կողմից կոշտ և վերջնագրերի տեսքով հայտարարություններին և տպավորությանը, որ ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներում Հայաստանն ու Ռուսաստանը իրար վրա են բարդում լուծման հարցը:

«Պետդումայի հետ կապված հայտարարությանը մեր Ազգային ժողովից արձագանք հնչել է, ավելացնելու բան չունեմ, ՀԱՊԿ-ի հետ կապված էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փաստերն է արձանագրել, ես էլի արձագանքելու բան չունեմ:

Իսկ այն դիտարկմանը, թե ստացվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը իրար վրա են գցում, ասեմ, որ մենք Ռուսաստանի վրա ոչ մի բան չենք գցում, մենք թափանցիկ, հրապարակային, ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք արտահայտում, հարգում ենք ուրիշների դիրքորոշումները և հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ»,-նշել է նա:

 
 
1/3751
bottom of page