Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից
- 37 minutes ago
- 1 min read

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետները վերադասի առաջարկությամբ և սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից՝ 21․08․2026 թվականին մամուլում տարածված տեսանյութի հիման վրա, որտեղ երևում է, որ երկու կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս դրսևորում են ոչ պատշաճ վարքագիծ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։




















