top of page

«Փաշինյանը նոր ձևաչափ է հնարել, որպեսզի կարողանա ելույթ ունենալ հազարավոր մարդկանց առաջ»․ Էդմոն Մարուքյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 days ago
  • 1 min read
ree

«Նիկոլ Փաշինյանը հերթական նոր ձևաչափն է հնարել, որպեսզի կարողանա ելույթ ունենալ հազարավոր մարդկանց առաջ։


Ձևաչափը անվանվել է «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համագումար», և այն, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 8 հազար մասնակից է ընդգրկել՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ ու քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ։

Իր էությամբ սա ներկա-բացակայով հավաքված բյուջետային աշխատողների ու քաղհասարակության որոշ ներկայացուցիչների ժողով է…

Միջոցառումը փակ է եղել մամուլի ներկայացուցիչների համար, որպեսզի տեղեկությունը հասարակությանը մատուցվի իշխանությանը հարմար ձևով և չափաբաժիններով։

Եվս մեկ կարևոր արձանագրում․ հեղափոխություն իրականացրած իշխանությունն այսօր այլևս չի կարողանում ժողովուրդ հավաքել և ելույթ ունենալ։ Իսկ քանի որ առանց հանդիսատեսի ելույթ ունենալը առնվազն տարօրինակ կնայվեր՝ մասայական տեսարանը ապահովելու համար հավաքել են պետաշխատողներին և քաղհասարակության ներկայացուցիչներին։

Կծկտուր լուրեր են հասնում, որ համագումարի ընթացքում խոսվել է նոր Սահմանադրություն ընդունելու մասին։ Սակայն մինչ այդ Փաշինյանը դեռ պետք է կարողանա վերարտադրվել, իսկ մենք պարտավոր ենք թույլ չտալ դա։

Բազմիցս նշել եմ, որ Ադրբեջանի պահանջով նոր Սահմանադրության ընդունումը միտված է ՀՀ Սահմանադրությունից նախաբանը հեռացնելուն, ինչը, բացի նվաստացուցիչ լինելուց, նաև հղի է մեր պետականության համար վտանգավոր հետևանքներով»:


1/3153
bottom of page