top of page

Որ էսօր մեր երեխեքի ապագան ոտի տակ տված տրորել են շարունակ, ոչ մեկի համար ողբերգություն չի. Փաշինյան

  • Sep 11, 2025
  • 1 min read


Մենք շատ ենք սիրում խոսել մեր ողբերգությունների մասին, դա մեր ամենաքննարկելի թեման է, բայց մենք չենք նկատել այն ողբերգությունը, որ մեր աշակերտների մի ահավոր մեծ մասը ընդունվում, ավարտում է դպրոցը և այդպես էլ նորմալ ֆիզկուլտուրայի դահլիճ կամ խաղադաշտ չունի, կառավարության նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով մարզադպրոցների կառուցման մասին։

«Դա ողբերգություն չի մեզ համար, բացաձակ ողբերգություն չի»,- հեգնեց Փաշինյանը՝ շարունակելով. «էդ ոնց ա ազդել էդ երեխեքի հետագա կյանքի վրա, ոնց ա ազդում բանակում միջանձնային հարաբերությունների վրա, ֆիզիկական վիճակի և մարտունակության վրա, ոնց ա ազդում ինքնասպանությունների թվի վրա։ Իսկ ո՞վ է խոսել սրա մասին, ոչ ոք։ 1473 թվականին տեղի ունեցած մի իրադարձության մասին կարելի է տարիներով անընդհատ քննարկել, իսկ որ էսօր մեր երեխեքի ապագան մեր ոտի տակ տված տրորել են շարունակ, ոչ մեկի համար ողբերգություն չի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 
 
1/3407
bottom of page